Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Զորաց քարերի վերջին ուսումնասիրությունները

Զորաց քարերի վերջին ուսումնասիրությունները
13.11.2014 | 15:38

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր ԱՇՈՏ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում մանրամասներ հաղորդեց այս տարի աշնանը ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ գտնվող Զորաց քարեր հնավայրում իրականացրած պեղումների արդյունքների մասին: Հնագետը նշեց, որ այդ շրջանը շատ հետաքրքիր է հնագիտական առումով և եզակիներից մեկն է Հայաստանում. «Այն ունի և կառուցապատված բնակավայր, և դամբարանադաշտ: Աշխատանքները հիմնականում իրականացրել ենք դամբարանադաշտի հատվածում, առավելապես այն քարերի մոտ, որոնք անցքեր ունեն, և մի խումբ հետաքրքրվողներ, երևակայորեն դրանք կապում են լուսատուների հետ»: Հետաքրքրվեցի` ի՞նչ լույս են սփռում վերջին ուսումնասիրությունները Պարիս Հերունու` աղմկարահույց վարկածի վրա, ըստ որի` Քարահունջը (Զորաց քարերը) 7500-ամյա հնագույն աստղադիտարան է:

«Ես համոզված եմ, որ ուղղահայաց տնկված ցանկացած առարկայի վրա բացված անցքից եթե նայենք, երկնակամարը և աստղերը կարող են երևալ: Դա դեռ բավարար պայման չէ աստղադիտարանի համար»,- ասաց հնագետը, նշելով, որ 2015-ին պեղումները կշարունակվեն, կաշխատի հուշարձանի ավելի մեծ մակերես բացել և, ըստ այդմ, հնարավորինս ավելի լուրջ մոտենալ խնդրի քննարկմանը: Առայժմ չի ուզում պատասխանել այդ հարցին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. – Նյութն ամբողջությամբ` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1178

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ